Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նախարարներին «հաշվեց»

Նախարարներին «հաշվեց»
11.12.2015 | 01:36

Արդարադատության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարները «դեղին քարտ» ստացան վարչապետից։ «Որպեսզի վաղն ավելի վատ խոսակցություն չունենանք, արագ կազմակերպեք աշխատանքները»,- կառավարության նիստում զգուշացրեց Հովիկ Աբրահամյանը, չթաքցնելով դժգոհությունը վերը նշված նախարարությունների աշխատանքից` իրենց պարտականությունները ժամանակին ամրագրելու համար։ Եթե նկատենք, որ պարտականությունների ամրագրման պահանջը ամիսներ առաջ էր ներկայացվել նախարարություններին, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է նշանակում «վաղն ավելի վատ խոսակցություն չունենանք» ասվածը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ